Արցախյան պատերազմի
վետերան Խաչատուր Ավետիսյանը սեպտեմբերի 20-ին ՙԱզատության՚ հրապարակում
հանրահավաքի ժամանակ հայ ժողովրդին կոչ է արել համախմբվել և տապալել
իշխանությունը: ՙՄեկ անգամ մենք միավորվեցինք և թշնամուց ազատագրեցինք Արցախը, իսկ
այժմ ժամանակն է պայքյարել ընդդեմ ներքին թշնամու՚, - ընդգծել է նա:
ՙԺառանգություն՚
կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հերթին համերաշխություն է հայտնել
Ավետիսյանին և հայտարարել, որ անհրաժեշտ է միասնական ճակատով իշխանությունից
հեռացնել վարչակազմին, որը, նրա կարծիքով, ժողովրդին տանում է դեպի անդունդ: ՙԱյն
մարդը, ով ստորագրել է հայ-թուրքական արձանագրությունները, խորացնում է մադրիդյան
սկզբունքները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում,
որոշում է անդամակցել Մաքսային միությանը, չպետք է կառավարի երկիրը, նա պետք է
հրաժարական տա՚, - եզրափակել է Հովհաննիսյանը:
Ավելացնենք, որ ի
տարբերություն նախորդ հանրահավաքների, այսօրվանը շատ ասակավաթիվ էր, և եթե դեռ
մարտ ամսին Ազատության հրապարակը լեփ-լեցուն էր, ապա այսօր այնտեղ կար շուրջ 500
մարդ` թեև հանրահավաքը կազմակերպել էին ՙԺառանգություն՚ կուսակցության, ՙԱզգային
ինքնորոշում միավորման՚ և բողոքող վետերանների ներկայացուցիչները: