Հարավարևելյան Եվրոպայի
եվրոպական հիմնադրամը (EFSE) միկրո- և փոքր ձեռնարկությունների ֆիանսավորման նպատակով Արարատբանկին տրամադրել է 12 մլն.դոլարի վարկ: Համապատասխան պայմանագիրն ստորագրել են Արարատբանկի Վրչության նախագահ Աշոտ Օսիպյանը և EFSE տնօրենների խորհրդի
նախագահ Մոնիկա Բեքը, Երևանում ընթացող EFSE տարեկան համաժողովի շրջանակներում:
«Համագործակցության 4 տարիների ընթացքում Արարատբանկն իրեն դրսևորեց
որպես հուսալի և հաջողված գործընկեր: Աջակցելով Բանկի կողմից երկարաժամկետ վարկեր
տրամադրելու հնարավորությանը, EFSE կշարունակի
համագործակցությունը, կատարելով միկրո- և
փոքր ձեռնարկությունների ֆիանսավորման իր առաքելությունը»,-լրագրողների հետ
զրույցում նշել է Մ.Բեքը:
Իր հերթին Ա.Օսիպյանը նշել է, որ Արարատբանկը, հանդիսանալով EFSE գործընկերային հաստատությունը, մշտապես աջակցել է
Ֆիմնադրամի նպատակային խմբին` միկրո- և փոքր ձեռնարկություններին: «Նոր վարկը
Բանկին հնարավորություն կտա մարման ավելի երկար ժամկետով վարկեր տրամադրել և կօգնի
բարելավել ՓՄՁ վարկավորման պայմանները»,-նշել է Օսիպյանը: Նրա խոսքով, սա թվով
արդեն չորորդ վարկն է, որը վկայում Բանկի և Հիմնադրամի միջև կաուն
համագործակցության մասին: «Մեր նախորդ համաձայնագրերի շրջանակներում մենք վարկեր
ենք տրամադրել ՓՄՁ ֆինանսավորման 967 նախագծերի համար: EFSE միջոցները թոյլ տվեցին մեր հաճախորդներին առաջարկել ընդունելի և շահավետ
պայմաններով երկարաժամկետ վարկեր, ինչպես նաև դիվերսիֆիկացնել մեր պորտֆելը»,-հավելել
է բանկիրը: Նա նշել է, որ վարկը կօգտագործվի ենթավարկավորման նպատակով` 10-11%
տոկոսադրույքով և 5 տարի մարման ժամկետով:
Հիշեցնենք, որ EFSE կողմից
Արարատբանկին 5 մլն.դոլարի առաջին վարկը տրամադրվել է 2010 թվականի հոկտեմբերին:
2014 թվականի ապրիլի 1 – ին Արարատբանկի վարկային պորտֆելը կազմել է 61.5
մլն դրամ, ընդ որում, ՓՄՁ տեսակարար կշիռը կազմել է 55,2%: Բանկի ակտիվները նույն
օրվա դրությամբ կազմել է 131,8 մլն դրամ (եռամսյակի աճը` 5.2%): Բանկի սեփական
կապիտալը մարտի վերջին կազմել է 20.6 մլն դրամ (եռամսյակի աճը`4.8%): Զուտ
եկամուտը կազմել է 1,1 մլն դրամ: Ըստ ԱրմԻնֆ գործակալության` Հայաստանի Բանկերի
Ֆինանսական Վարկանիշի, ՓՄՁ վարկավորման ծավալով Արարատբանկը գտնվում է առաջատար
բանկերի տասնյակում: Բանկի մեծամասնական բաժնետերերն է «Ֆլեշ» ընկերությունը (նախագահ
Բարսեղ Բեգլարյան), որի մասնաբաժինը բանկի կապիտալու կազմում է 69,24%: Մյուս
բաժնետերերն են` EBRD - 25% +1 բաժնետոմս, Rural Impulse Fund II (Բելգիական
Incofin Investment Management-Incofin IM խմբի անդամ) - 5%:
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE)
ստեղծումը նախաձեռնել է Գերմանական Զարգացման Բանկը
(KfW), Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ)
և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ: Հիմնադրամի գործունեությունն ուղղված է Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Բոսնիա և Հերցեգովինայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Մակեդոնիայի, Կոսովոյի, Վրաստանի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Ռումինիայի, Սերբիայի, Ուկրաինայի և Թուրքիայի տնտեսական զարգացման աջակցմանը և բարգավաճմանը: Քանի որ միկրո-և փոքր բիզնեսում հաջողության և զարգացման մեջ առանցքային դերակատարում ունի ֆինանսների նկատմամբ մատչելիության գործոնը, ապա EFSE կենտրոնանում է տեղական ֆինանսական հաստատություններին աջակցելու վրա`նրանց համարժեք և կայուն ֆինանսավորման ունակություններն ամրապնդելու համար:
Ներդրումային գործունեության աջակցությունն իրականացվում է EFSE զարգացման Հիմնադրամի միջոցով, որը գործընկեր վարկային հաստատություններին աջակցում է տեխնիկական օգնությամբ,
խորհրդատվություններով և թրեյնինգներով: