Անցած գիշեր ադրբեջանական դիվերսիոն խումբը փորձել է ներթափանցել հայկական դիրքեր Քարվաճառի ուղղությամբ: Փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:Հակառակորդի կորուստների մասին չի հաղորդվում: Հայկական կողմից վիրավորվել է մի քանի զինծառայող: Ինչպես հաղորդել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ներկայում հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը առաջնային գծի ողջ երկայնքով: Իսկ իրադրության ապակայունացման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը: