Պատվիրատուն՝
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի
պողոտա 50 հասցեում, հայտարարում է հատուկ ինքնագնաց շարժակազմի պահեստամասերի
մատակարարման համար գնանշման հարցում:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, գնանաշման
հարցմանը կարող են մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր
անձինք, անկախ նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ,
կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ:
Մատակարարման ժամկետը՝
գնանշման փաստաթղթերի ցանկում գտնվող մատակարարման ժամանակացույցի համաձայն:
Գնանշման հարցման
պայմանների համաձայն` կանխավճար նախատեսված չէ, վճարումն իրականացվում է կատարված
աշխատանքի ընդունման-հանձման ակտի ստորագրումից 30 օրացուցային օրվա ընթացքում:
Պայմանագրի գործողության ժամկետը՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից մինչև
31.12.2014 թ:
Հարցման հրավեր ստանալու
համար անհրաժեշտ է փոխանցել գրանցման վճար՝ 5 հազար հայկական դրամի չափով
160411023262 հ/հ կամ 385 ռուսական ռուբլու չափով 16041122326800 հ/հ, ՎՏԲ
Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ:
Պատվիրատուն պարտավոր է
մասնակցին հրավեր տրամադրել գումարի ստացումից երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Գրանցման համար
մասնակիցները ներկայացնում են՝ գրավոր դիմում, հայտի ստացման լիազորագիր,
ընկերության պետական գրանցման փաստաթղթերի պատճեն, կոնտակտային տվյալներ (հեռախոս,
ֆաքս):
Գնանշման առաջարկներն
ընդունվում են թղթային կրիչի վրա ռուսերեն կամ հայերեն (այս դեպքում ռուսերեն
թարգմանությունը պարտադիր է) լեզուներով:
Գնանշման փաստաթղթերը
տրամադրվում են սույն հայտարարության տպագրման օրվանից 6 աշխատանքային օրվա
ընթացքում՝ ք.Երևան, Արցախի, 32, «ՀԿԵ» ՓԲԸ Նյութատեխնոլոգիական մատակարարման
տնօրինություն հասցեով՝ համապատասխան հայտի հիման վրա 2 օրացուցային օրում
մրցութային հանձնաժողովի քարտուղարի կողմից:
Փաստաթղթերն ընդունվում են
հայտարարության տպագրումից 7 աշխատանքային օրվա ընթացքում մինչև վերջին օրվա ժամը
12:00 հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք.Երևան, Արցախի, 32, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ
մրցութային հանձնաժողովի քարտուղարի կողմից կամ [email protected] էլ.փոստով:
Գնանշման հարցման
մասնակիցները Պատվիրատուին են ներկայացնում ստորագրված գնանշման առաջարկը, որի
գործողության ժամկետը պետք է կազմի գնանշման առաջարկների քննարկման օրվանից սկսած
30 օրից ոչ պակաս:
Բոլոր առաջարկները
քննարկվելու են «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար ապրանքների և ծառայությունների գնման հատուկ
կանոնների համաձայն:
Սույն գնանշման
կազմակերպողն իրավունք ունի՝ պայմանագրի կնքումից առաջ ցանկացած պահին, ինչպես նաև
պայմանագրի կատարման ընացքում 50% սահմաններում փոփոխել պայմանագրով գնվող
արտադրանքի ծավալը՝ պայմանագրի այլ էական կետերի պահպանման պարագայում, մինչև
գնանշման ավարտը 2 օրվա ընթացքում փոփոխել և լրացնել գնանշման փաստաթղթերը, ինչպես
նաև դադարեցնել գնանշման անցկացումը և հրաժարվել բոլոր ստացած հայտերից՝ առանց
որևէ պարզաբանման և չկրելով որևէ պատասխանատվություն մասնակիցների առջև:
Լրացուցիչ
տեղեկությունների համար դիմել «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողով: Հեռ.՝ 010
57-02-16. Email: [email protected]: