ՈՒՀԱ-ն (Ուրախների և հնարամիտների ակումբ) մեռավ և վերածվեց անսահման գռեհկաբանության, ԱրմԻնֆոյի թղթակցին հետ զրույցում հայտարարել է խորհրդային և ռուսական էստրադայի արտիստ Ռոման Կարցևը:
Նրա ասելով, դրա պատճառը Ռուսաստանում տիրող գրաքննությունն է: ՙԵրիտասարդները կարող էին սուր բաներ անել, սակայն նրանց չեն թողնում, դա ես ստույգ գիտեմ: Եվ ամենագլխավոր ՙչթույլատրողը՚ Մասլյակովն է, ով այդ հաղորդման տերն է և ամեն ինչից վախենում է: Այժմ Ռուսաստանում գրաքննությունը շատ խիստ է, բոլոր հարցերը լուծում են հեռուստատեսության խմբագիրները: Արդյունքում` երիտասարդ ՈՒՀԱ-ականներին թույլ չեն տալիս որևէ բան ասել՚, - նշել է Կարցևը:
Հիշեցնենք, որ տարբեր տարիների ՈՒՀԱ հաղթողներ են եղել նաև Երևանի բժշկական ինստիտուտի (1992 և 1994 թվականներին) և ՙՆոր հայեր՚ (1997 թվական) թիմերը: 2012 թվականին ակումբի հաղթող է դարձել Սմոլենսկի ՙՏրիոդ և դիոդ՚ թիմը: