ԱրմԻնֆո- BLACK SEA PRESS: Պաշտոնական Թբիլիսին վստահ է, որ Հայաստանը և Ադրբեջանը կկարողանան խաղաղ բանակցությունների ճանապարհով համաձայնություն ձեռք բերել, և տարածաշրջանում կվերակագնվի խաղաղությունը, լրագրողներին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Ինչպես հայտնում է BLACK SEA PRESS-ը, օգոստոսի սկզբին իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում կտրուկ վատթարացել է: Կողմերը հակասական տվյալներ են հաղորդում զոհվածների թվի մասին և մեղադրում միմյանց հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:
ՙՈւզում եմ մեր անկեղծ ցավը հայտնել, որ մեր երկու բարեկամ պետությունների քաղաքացիները նման դիմակայության մեջ են գտնվում: Ես միանում եմ կոչերին, որ այս իրավիճակում անհրաժեշտ է երկխոսություն, իրավիճակի կայունացում՚,- հայտարարել է Մարգվելաշվիլին`նշելով, որ տարածաշրջանում կայունությունը կարևոր է Վրաստանի համար:
ՙՏարածաշրջանի ներուժը պետք է ուղղվի երկրների ու ժողովուրդների բարգավաճմանը: Վստահ ենք, որ միջազգային տարբեր շփումներում, Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես նաև անձնական հանդիպումների ընթացքում, որը ենթադրաբար տեղի կունենա ընդամենը մի քանի օրից, կողմերը միասնական դիրքորոշում կմշակեն՚,- հայտարարել է Մարգվելաշվիլին: