2013 թվականի հուլիսի 7-ից Հայաստանում բնական գազի և էլկտրաէներգիայի գները համապատասխանաբար կաճեն 18.2% եւ 26.7%: Հունիսի 7-ին նման որոշում է կայացվել Հայստանի Հանրային ծառայությունները կարգովորող հանձնաժողովի կողմից ¥ՀԾԿՀ¤:
Ինչպես հաղորդել է ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության ղեկավար Գարեգին Բաղրամյանը, որոշումն ընդունվել է, ՙՀայՌուսգազարդ՚ ընկերության հայտի հիման վրա, մասամբ բավարարելով այն: Համաձայն որոշման բնական գազի գինը բնակչության, ինչպես նաեւ մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառողների համար կկազմի 156 հազար դրամ` հազար խորանարդ մետրի դիմաց, նախկին 132 հազար դրամի փոխարեն: Կոմերցիոն սպառողների համար, որոնք սպառում են ավելի քան 10 հազար խորանարդ մետր գազ, գազի գինը կկազմի $ 276,98, նախկին $ 243-ի փոխարեն (աճը` 14%):
Գազի մատակարարման օպերատորի ծառայությունների սակագինը կբարձրանա, ընթացիկ 20.618 դրամից մինչեւ 25.637 դրամ` յուրաքանչյուր հազար խոր.մետրի համար: Բնական գազի բաշխման գինը յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համարներկայիս 13709.698 դրամից կաճի մինչեւ 19278.021 դրամ:
Բնական գազի տեղափոխման սակագինը յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի տեղափոխման ներկայիս 6948.266 դրամից կաճի մինչեւ 9806.045 դրամ:
Բաղրամյանը հավելել է, որ գազի գների աճի հետեւանքով Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ որոշում է ընդունել բարձրացնել նաեւ էլեկտրաէներգիայի սակագները, քանի որ կբարձրանան էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների ծախսերը: Այսպես, ցերեկային ժամերին սակագինը բնակչության համար կկազմի 38 դրամ 1 կՎտժամի դիմաց, ներկայիս 30 դրամի փոխարեն, իսկ գիշերային ժամերին 28 դրամի փոխարեն այն կկազմի 25 դրամ: Կոմերցիոն սպառողների համար գները կաճեն ըստ սպառման ծավալների, ցերեկային ժամերին 29 դրամից մինչեւ 35 դրամ` 1 կՎտժամի դիմաց, իսկ գիշերը կլինի 25 դրամ:
Նշենք, որ Հանձնաժողովը մասամբ բավարարեց ՙՀայՌուսգազարդ՚ ընկերությնա դիմումը: Սպառողների համար գների աճը պայմանավորված է նրանով, որ 2013 թվականի ապրիլի 1-ից Հայաստանը Ռուսաստանից հազար խոր.մետր գազը գնում է $ 270-ով, նախկին $ 180 փոխարեն: ՀՀ կառավարությունը հայտարարեց ներմուծվող գազի գների 30% սուբսիդավորման մասին, եւ հաշվի առնելով այս հանգամանքը, ռուսական գազի գինը սահմանին կազմում է $ 189, ասել է վարչության ղեկավարը: