Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները հունիսի վերջին կհանդիպեն` քննարկելու Ադրբեջանի Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպման նախապատրաստմանն առնչվող հարցեր: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` այդ մասին հաղորդել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Նրա ասելով, Վաշինգտոնից վերադառնալիս ինքը Լոնդոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ադրբեջանի արտգործնախարարի հավաստմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են ՙպետությունների ղեկավարների առաջիկա հանդիպման ժամկետն ու օրակարգը՚:
Նա ընդգծել է, թե, համանախագահների ծրագրերի համաձայն, հունիսի վերջին նրանք դարձյալ ցանկանում են հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Ընդ որում Մամեդյարովն ավելացրել է, թե այդ հանդիպման ձևաչափն առայժմ հայտնի չէ, դրա շուրջ քննարկումներ են ընթանում: ՙՄիջնորդները դարձյալ կարող են այցելել տարածաշրջան: Համենայն դեպս, հունիսի վերջին նման հանդիպում է նախատեսվում: Նախագահների հանդիպման նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լուրջ հարցերի քննարկունմ է: Ես սպասում եմ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը` նախագահների հանդիպմանն անռչվող հարցերը համակողմանի քննարկելու նպատակով՚, - ամփոփել է Մամեդյարովը: