Ադրբեջանի մաքսատան աշխատակիցները Բաքվի Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի տեղի ներկայացուցչության տնօրեն Շահին Ռզաևից առգրավել է գիրք` ՙայն բանի համար, որ այն տպագրվել է Հայաստանում՚ պաշտոնական ձևակերպմամբ: Այդ մասին ՙՖեյսբուք՚ սոցիալական ցանցի իր էջում գրել է ինքը` Ռզաևը, ով հրապարակել է նաև արձանագրության տեքստը:
ՙՀարազատ պետության համար ամոթի զգացումով հաղորդում եմ, որ սահմանում ինձ հետ տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Մեր մաքսատունը առգրավել է իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանի ՙՂարաբաղյան օրագիր: Կանաչ և սև՚ գիրքը՚` ՙայն բանի համար, որ այն տպագրվել է Հայաստանում՚ պաշտոնական ձևակերպմամբ: Նրանց վրա չազդեց ոչ իմ լրագրողի վկայականը, ոչ իմ այն խոսքերը, թե մենք պետք է ուսումնասիրենք հակառակորդի քարոզչությունը, որպեսզի իմանանք` ինչպես պատասխանել՚, - գրել է նա:
Ինչպես նշում է Ռզաևը, մաքսատան աշխատակիցը պատասխանել է, թե ՙառանց այդ էլ ողջ աշխարհն այդ մասին գիտի՚: