Սեպտեմբերի 28-ին ՙԵրաժշտության շաբաթ Երևանում՚ փեառատոնի շրջանակում տեղի է ունեցել հայտնի երգչուհի Էռնա Յուզբաշյանի համերգը: Կատարողի սրտահույզ ձայնը ծանոթ է ոչ մեկ սերնդի. ՙԺպտա՚, ՙԵրգն էլ հոգի ունի՚, ՙՈտքի ելեք՚, ՙՍիրելիս, ի՞նչ եմ արել քեզ՚` Ցվետաևայի բանաստեղծությունների հիման վրա: 90-ականներին Յուզբաշյանը մեկնեց ԱՄՆ, որտեղ ապում և աշխատում է մինչ օրս:
Սեպտեմբերի 28-ի համերգում Յուզբաշյանն իր արվեստի երկրպագուներին ուրախացրել է ինչպես հին, այնպես էլ նոր երգերով: ՙԵրաժշտության շաբաթ Երևանում՚ փառատոնի հետաքրքիր իրադարձություններից մեկը ՙՀարդասենյակում՚ թոք-շոուն է Էմիլ Կարատի մասնակցությամբ, ում հարցերին պատասխանել է նաև Էռնա Յուզբաշյանը: Կարատի հետ զրույցում երգչուհին խոստովանել է, թե ամաչում է, որ սիրում է ուտել: ՙԻմ մեջ ինձ դուր չի գալիս նաև այն, որ ես, միշտ չէ, որ կարողանում եմ ՙոչ՚ ասել՚, - նշել է Յուզբաշյանը:
Ուշագրավ է, որ ՙՏարվա երգում՚ իր ելույթներից մեկը երգչուհին համարում է ճակատագրական: ՙԵրգ-85՚-ում ես պետք է կատարեի ՙԵրգը նույնպես հոգի ունի՚ երգը: Չափազանց հուզված էի և զգեստը հետևառաջ էի հագել: Այն ժամանակից ի վեր ինձ մոտ ամեն ինչ ՙհետևառաջ՚ գնաց՚, - պատմել է նա: Յուզբաշյանը չի թաքցրել, որ իր սիրտն ազատ է: ՙԻմ սիրտը միշտ լիովին պատկանել է միայն դստերս: Նա, ի դեպ, հրապուրված է Rammstein-ով, այնպես որ, մեր տանը ռոք երաժշտություն է հնչում՚, ասել է նա:
ՙԵրաժշտության շաբաթը Երևանում՚ ավարտվում է սեպտեմբերի 30-ին: Փառատոնի շրջանակում անցկացվել են ժողովրդական և դասական երաժշտության, ռոքի, ջազի և էստրադայի օրեր: