ժամանակն է շնորհակալություն հայտնել Սերժ Սարգսյանին և ասել նրան`ՙմնաս բարով՚: Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, այդ մասին Ազատության հրապարակում ոչ իշխանական ՙեռյակի՚ հանրահավաքում հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
ՙ5 տարի առաջ Հայաստանի նախագահը ստորագրեց ամոթալի արձանագրությունները, մեկ տարի առաջ զրկեց մեր հայրենիքը ինքնիշխանությունից`հայտարարելով Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին: Այսօր այս հրապարակից սկսվում է պայքարը: Մենք համատեղ ուժերով կհասնենք արդյունքների՚,- հայտարարել է ՙԺառանգության՚ առաջնորդը:
Հովհաննիսյանի ելույթի ժամանակ զանգվածը վանկարկել է ՙՀիմա, հիմա՚: Հովհաննիսյանը հայտարարել է, որ պետք է խորհրդակցի Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, և չի վերադարձել ժողովրդի մոտ: Փոխարենը բարձրախոսին է մոտեցել Գագիկ Ծառուկյանը: