ՙՀայՌուսգազարդի՚ ստորաբաժանումներից մեկի տարածքում ՙՖ-1՚ տիպի նռնակ է հայտնաբերվել:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից, կասկածելի առարկայի մասին հաղորդում է ստացվել հունիսի 16-ին, ժամը 12.50-ին` ՙՀրազդան-5՚ մասնաճյուղի տնօրինությունից: Ստացված տեղեկատվության համաձայն, ընկերության խոտածածկ տարածքում, պարսպի տակ, չօգտագործվող երկաթգծի ռելսերի կտորի վրա նռնակ է հայտնաբերվել:
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ նույն օրը, ժամը 08.30-ին մոտ հիմնարկության պահակը հայտնաբերել է կոռոզիայի ենթարկված ՙՖ-1՚ տիպի նռնակ` առանց պայթուցիչի: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: