Բելգիայում եւ Հոլանդիայում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին առաջարկել են հպատակություն եւ ամբողջական բուժօգնություն: Այդ մասին հոկտեմբերի 23-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Պարույր Հայրիկյանը:
Նա հաղորդել է, որ մտադիր է տարին երեք անգամ մեկնել բուժման: ՙՀիշեցի նաեւ, թե ինչպես Անդրանիկը լքեց երկիրը: Հիշեցի նաեւ, թե ինչպես էին ՙՄահ կամ ազատություն՚ հոխորտում որոշ գործիչներ ու լքեցին երկիրը: Միաժամանակ եկա այն համոզման, որ եթե չկարողանամ ինչ-որ բան կերտել, կկերտեմ անմնացորդ հայրենիքին նվիրված կերպար:
Ես այդ ամենը հիշելով` չնդունեցի առաջարկը՚, - հայտարարել է Պարույր Հայրիկյանը: Հիշեցնենք, որ Հայրիկյանը վիրավորվել էր իր նկատմամբ մահափորձի արդյունքում: Հայաստանում բուժումից հետո կառավարությունը 20,5 մլն դրամ էր հատկացրել արտասահմանում Հայրիկյանի բուժման ծախսերը փոխհատուցելու նպատակով: