ՎՏԲ–Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա իր բոլոր հաճախորդների համար,
ովքեր 2013թ. դեկտեմբերի
23-ից
մինչև 2014թ. մարտի
31-ը
ներառյալ
ապառիկ
վարկավորման
միջոցով
ձեռք
կբերեն
ապրանքատեսակներ
Բանկի
հետ
համագործակցող
բոլոր
գործընկեր-կազմակերպություններից:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը
տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ակցիայի մասնակից կդառնան ապառիկ վարկավորման շրջանակներում 200,000 ՀՀ դրամ և ավել գումարի չափով ապառիկ գնում իրականացրած
(վարկ
ձևակերպած) բոլոր հաճախորդները: Նրանք կստանան
2014թ. ապրիլ ամսին տեղի ունեցող խաղարկությանը մասնակցելու և 10 դրամական մրցանակ
300,000 ՀՀ
դրամի
չափով
ստանալու
հնարավորություն: Վարկը ստանալու համար կարող են դիմել 21 տարեկանը լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:
Վարկը ձևակերպվում է հենց խանութում առանց բանկ այցելության: Դրա համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ`
անձը
հաստատող
փաստաթուղթ
և
հանրային
ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):
Հաճախորդներին
տրվում
է
նաև
դժբախտ
դեպքերից
անձնական
ապահովագրության
իրականացման
հնարավորություն:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի
Ֆինանսական Վարկանշի, ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային ներդրումները 2013 թվականի
հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 212.6 մլրդ.դրամ, տարեկան աճը` 40.6%, իսկ
միայն 9 ամիսներին` 24.3%: Այս ցուցանիշով բանկը հանդիսանում է շուկայի առաջատարը:
Ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 80.6 մլրդ.դրամ (2 տեղ), տարեկան
աճը` 32.3%, իսկ միայն 9 ամիսներին` 22.8%: Սպառողական վարկավորման պորտվելով
բանկը շուկայի առաջատարն է, ապահովելով 63.9 մլրդ.դրամ ծավալ, 9 ամսում
արձանագրելով 24.8% աճ: Սպառողական վարկերի մասնաբաժինը ընդհանուր վարկային
պորտֆելում կազմել է 30%:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: