Մի
խումբ ադրբեջանցի ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ Հայաստանի
պատվիրակության այցին Բաքու, հաղորդում է haqqin.az-ը: Բողոքի ակցիան ընթացել է այն հյուրանոցի առջև, որտեղ իջևանել
էին հայ խորհրդարանականները: Ոստիկանությունը ցրել է ակտիվիստներին և պատռել նրանք
պաստառները:
Նշենք,
որ ՆԱՏՕ-ի Rose-Roth
սեմինարին մասնակցելու նպատակով Բաքու է մեկնել ԱԺ պաշտպանության, ազգային
անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կարյուն Առաքելյանի
գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև «Ժառանգություն» կուսակցության
խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը: Հայ խորհրդարանականները համաձայնել են
Բաքու մեկնել Ադրբեջանից իրենց անվտանգության պաշտոնական երաշխիքներ ստանալուց
հետո միայն: Սեմինարին մասնակցելու նպատակով Բաքվում է նաև Տարածաշրջանային
հետազոտութուննեի կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: