ՙԺառանգություն՚ կուսակցության
պատգամավոր
Զարուհի
Փոստանջյանը
Հայաստանի
իրավապահ
մարմիններից
պահանջում
է
մեկուսացնել
ՙՀայոց
արծիվներ՚
հասարակական
կազմակերպության
ղեկավար
Խաչիկ
Ասրյանին:
Այդ
մասին
նա
հայտարարել
է
այսօր
մամլո
ասուլիսի
ժամանակ:
ՙՏվյալ
պահին
Ասրյանի
բոլոր
կոչերն
ու
սպառնալիքներն
ակտիվորեն
շրջանառվում
են
ԶԼՄ-ներում
և
հասանելի
են
լայն
հասարակայնությանը:
Իրավապահ
մարմինները
պետք
է
մեղադրանք
ներկայացնեն
ու
մեկուսացնեն
նրան:
Դրանք
կանխարգելիչ
միջոցներ
են,
որոպեսզի
այլ
անձանց
մոտ
նրա
առաջարկած
արարքն
իրագործելու
ցանկություն
չառաջանա՚,-
նշել
է
նա:
Փոստանջյանը
նաև
նշել
է,
որ
ըմբռնումով
է
վերաբերում
ընդդիմադիրների
կողմից
քննադատությանը,
քանի
որ
դրանք
սպառնալիքներ
ու
վիրավորանքներ
չեն
պարունակում:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր ՙԺառանգություն՚ կուսակցությունից Ազգային
ժողովի
պատգամավոր
Զարուհի
Փոստանջյանը
հոկտեմբերի
2-ին
Ստրասբուրգում
ԵԽԽՎ
նստաշրջանի
ամբիոնից
ելույթ
ունեցող
Հայաստանի
նախագահ
Սերժ
Սարգսյանից
հետաքրքվել
է,
թե
նա
ինչ
միջոցներից
է
վճարել
70 մլն
եվրո,
որն
իբր
վերջերս
տանուլ
է
տվել
Եվրոպայի
խաղատներից
մեկում:
Ինչից
հետո
Փոստանջյանի
հասցեին
քննադատություններ
են
հնչել
Հայաստանի
քաղաքական
ուժերի
կողմից,
որոնց
կարծիքով,
իր
վարքագծով
նա
խայտառակել
է
հանրապետությունը:
Ասրյանը
հայտարարել
է
Փոստանջյանին
խարույկի
վրա
այրելու
անհրաժեշտության
մասին,
բայց
ոչ
թե
որպես
Ժաննա
Դ'Արկ, այլ որպես
Ռամիլ
Սաֆարով:
Դրանից
հետո
վերջինս
դիմել
է
ոստիկանապետ
Վլադիմիր
Գասպարյանին`Ասրյանի
կողմից,
իր
կարծիքով,
հնարավոր
գործողություններից
իր
և
իր
հարազատների
անվտանգությունն
ապահովելու
խնդրանքով: