Ուրբաթ, 31 Մայիսի 2013

Էդվարդ Նալբանդյան. Երևանը սատարում է Բաշար Ասադին

Էդվարդ Նալբանդյան. Երևանը սատարում է Բաշար Ասադին

Իրավիճակը Սիրիայում շատ բարդ է և չի կարելի այն բնութագրել սև-սպիտակ գույներով: Այս մասին Երևանում կայացած ԵԽԽՎ նիստում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա փոխանցմամբ, մեկ տարի առաջ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ստացավ իր քաղաքացիների մի հատվածի աջակցությունը, և սիրիացիների այդ հատվածի կարծիքը չի կարելի անտեսել: ՙՇատ սիրիացիներ չեն սատարում ընդդիմությանը, քանի որ չգիտեն, թե ինչ տեղի կունենա նրանց գալուց հետո, մենք սատարում ենք Ասադին, քանի որ ինքն էլ մեզ է սատարում՚,-հայտարարել է նախարարը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ Սիրիայում կա հայկական մեծ համայնք և պաշտոնական Երևանը չի կարող չանհանգստանալ այդ երկրում ծավալվող իրադարձությունների առնչությամբ: Այդ առումով Նալբանդյանը նկատել է, որ արդեն Հայաստան են ժամանել 10 հազար սիրիահայեր:

Նրա խոսքերով, անհրաժեշտ է ամեն գնով Սիրիայում գտնել խաղաղության տանող ուղին և դա անհրաժեշտ է անել Ժնևյան երկրորդ կոնֆերանսի ընթացքում: ՙԺնևյան առաջին կոնֆերանստն արդյունքներ չտվեց, քանի որ դրա աշխատանքներին ներգրավված չէին Իրանը և Սաուդյան Արաբիան՚,-եզրափակել է նա:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն