Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն շտապ կարգով հետ է
կանչվել Բուխարեստ`Երևանի Ամերիկյան
համալսարանում Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ իր
հայտարարությունների առնչությամբ բացատարություններ տալու նպատակով, նշվում է
Ռումինիայի ԱՆ դեկտեմբերի 5-ին տարածած մամլո հաղորդագրության մեջ:
Ա
նախարար Բոգդան Աուրեսկուն շտապ կարգով հետ է կանչել Հայաստանում Ռումինիայի
դեսպան Սորին Վասիլեին` կատարած մեկնաբանությունների բացատրության համար: ԱՆ արդեն
հրահանգ է ուղարկել դեսպանին` իր անիմաստ մեկնաբանությունների համար հանրային
ներողություն խնդրելու համար:ՙԱՆ զղջում և կտրականապես դատապարտում է դեսպանի
հակասեմական եւ հոմոֆոբիկ հայտարարությունները: ԱՆ կտրականապես դատապարտում է
ցանկացած վարքագիծ կամ արտահայտություն, որոնք կնպաստեն անհանդուրժողականությանն
ու կարծրատիպերին: ԱՆ հաստատում է, որ չի հանդուրժում եւ չի հանդուրժելու գործող
ոչ մի ռումին դիվանագիտական ներկացուցչի, անկախ զբաղեցրած պաշտոնից, վարքագիծ կամ
արտահայտություն, որոնք կարող են հանգեցնել արդի միջազգային հարաբերությունների,
Ռումինիայի այլ երկրների հետ երկկողմ հարաբերությունների բազային արժեքների,
կանոնների եւ սկզբունքների ոտնահարմանը կամ կարող են խեղաթյուրել կամ ձեւափոխել
ռումինական պետության դիրքորոշումը միջազգային խնդիրների նկատմամբ: Հաշվի առնելով
այն հանգամանքը, որ 2016թ. Ռումինիան կստանձնի Հոլոքոստի հիշատակի միջազգային
դաշինքի/IHRA նախագահությունը, ԱՆ կշարունակի բոլոր ջանքերը գործադրել` ցանկացած
համատեքստում այստեսակ դիսկուրսի դեմ արդյունավետ կերպով պայքարելու համար, անկախ
նրանից, թե ով այդ դիսկուրսը կտանի՚,- ասվում է Ռումինիայի ԱՆ մամլո
հաղորդագրության մեջ:
Նշենք,
որ Վասիլեն, Հայաստանի ամերիկյան համալսարանում պատասխանելով Հայոց ցեղասպանության
վերաբերյալ հարցին, մասնավորապես, հայտարարել է. ՙՎաղ թե ուշ Հայաստանը և Թուրքիան
շփման և բանակցությունների համար ընդհանուր ուղի կգտնեն: Ինչ վերաբերում է անցած
դարասկզբի իրադարձություններին, դա շատ բարդ հարց է: Կարո±ղ եք ասել`
ո±րն
է բարոյականությունը: Ո±ր զույգն է նորմալ`տղամարդուց և կնոջից կազմված զույգը±:
Եվ արդյո±ք հոմոսեքսուալ զույգը նորմալ կամ բարոյական է: Ձեզ համար դա վիճահարույց
հարց է, իսկ հոմոսեքսուալների համար`ընտանիքի հիանալի տեսակ: Նայեք
Ուկրաինային`Դոնմասին և Լուգանսկին: Ես միշտ փորձում եմ ընթերցել տեղեկատվությունը
երեք աղբյուրից: Եթե նայենք ռուսական հեռուստատեսությունը, ուզում ես Դոնբասի
աշխարհազորի մարտիկ դառնալ: Իսկ եթե նայենք ուկրաինական հեռուստատեսությունը,
կուզենաս ուկրանական բանակի զինվոր դառնալ: Դա շատ բարդ հարց է. քաղաքականությունը
և աշխարհաքաղաքականությունը մաթեմատիկա չեն: Ես չեմ ասում`ով է ճիշտ, ով սխալ,
քանի որ դրա իրավունքը չունեմ: Նայեք ֆրանկո-գերմանական հաշտեցման գործընթացին,
ռումինացիներին ու հունգարացիներին: Տրանսիլվանիան ռումինական տարածք է եղել, բայց
երկար տարիներ Հունգարիայի վերահսկողության տակ է գտնվել: Անցյալում, ավելացրել է
նա, հունգարացիները ձևացրել են, թե դա իրենց տարածքն է, բայց այնտեղ ապրում են ռումինացիներ,
և այն ռումինական տարածք է: Դա մեր ճշմարտությունն է: Յուրաքանչյուրն իր
ճշմարտությունն ունի՚,- ասել է Ռումինիայի դեսպանը: