Արցախի
Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական
ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԼՂՀ նախագահի
աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են
Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին
վերաբերող մի շարք հարցեր:
Անդրադառնալով
վերջերս ուսումնավարժական թռիչք իրականացնող Պաշտպանության բանակի ուղղաթիռը
խոցելու միջադեպին` նախագահն Ադրբեջանի գործողություններն անվանել է ստոր եւ
ապակառուցողական: Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի նման պահվածքը վտանգում է
կայունության ու խաղաղության պահպանումը տարածաշրջանում եւ խոչընդոտում ԵԱՀԿ
Մինսկի խմբի միջնորդական ջանքերը: Բակո Սահակյանը կարեւորել է միջազգային
հանրության խիստ եւ հասցեագրված գնահատականի անհրաժեշտությունը, միաժամանակ
նշելով, որ Ադրբեջանի նման սադրիչ գործողություններն չեն մնալու անպատասխան: