Ադրբեջանի զինանոցում կա ամենաժամանակակից և բարձրճշգրտությամբ զենքը, որը
երաշխավորված կոչնչացնի ցանկացած ռազմավարական օբյեկտ կամ ենթակառուցվածք
Հայաստանի տարածքում, ինչը կհանգեցնի Հայաստանի վերացմանը` որպես պետություն», -
ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունում, ի պատասխան
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարության, թե ՀՀ ունի բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կմ-ից ավելի է, և դրանք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են: Սերժ Սարգսյանի նման
հայտարարությունը պայմանավորված է «Երևանը զավթելու» մտադրության վերաբերյալ Բաքվի
մշտական ռազմաշունչ սպառնալիքներով:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հավաստիացնում է, որ չի վախեցել Սարգսյանի հայտարարություններից:
Ավելին, նրանք պնդում են, թե Հայաստանը ժամանակակից տեխնիկա չունի, այլ միայն`
«փոքր հեռահարության խորհրդայն հին «Սկադ» հրթիռներ: Ադրբեջանի պաշտպանական
գերատեսչույթունը հավաստիացնում է, թե հեղուկ վառելիքով աշխատող այդ հրթիռներ ոչ միայն չեն կարող որևէ թիրախ
ոչնչացնել, այլ` օդ բարձրանալ արձակման
կայանքից», - հավաստիացնում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը: