2013թ. առաջին կիսամյակի տվյալներով ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջինն է Հայաստանի բանկային համակարգում ընդհանուր վարկային պորտֆելի ծավալով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, 01.07.2013թ. դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է 205,8 մլրդ ՀՀ դրամ (ներառյալ բանկերին տրված 1,8 մլրդ ՀՀ դրամի վարկերը): Վարկային պորտֆելի աճը 2013թ. առաջին կիսամյակում կազմել է 20.3%:
Ֆիզիկական անձանց տրված վարկերը կազմել են Բանկիընդհանուր վարկային պորտֆելի 37.6%: Մանրածախ վարկային պորտֆելը 2013թ. առաջին կիսամյակում աճել է 18.0%-ով` կազմելով 77,4 մլրդ ՀՀ դրամ, ինչը կազմել է ֆիզիկական անձանց վարկավորման շուկայի 14.1% մասը: Իրավաբանական անձանց տրված վարկերի բաժինը 2013թ. առաջին կիսամյակի տվյալներով Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 61.5%: Կորպորատիվ վարկային պորտֆելը մեկ կիսամյակի ընթացքում աճել է 24.5%-ով` հասնելով 126,6 մլրդ ՀՀ դրամի: ՙՑուցանիշների կայուն աճը Բանկի`գործունեության բոլոր ուղղություններով կատարած արդյունավետ աշխատանքի արդյունք է:
Չնայած մեծ մրցակցությանը, գործելով բացառապես շուկայական մեթոդներով, մենք մշակում և առաջարկում ենք ինչպես բիզնեսին, այնպես էլ բնակչությանը գրավիչ պայմաններով վարկային պրոդուկտներ: Մենք անպայման կշարունակենք աշխատանքը Բանկի պրոդուկտային շարքի կատարելագործման, բանկային սպասարկման տեխնոլոգիաների և ծառայությունների զարգացման ուղղությամբ՚,-նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը
Նշենք, որ ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: