Սեպտեմբերի 12-13-ը Երևանում տեղի կունենա Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, պատվիրակությունների ղեկավարներին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Սեպտեմբերի 13-ին նախարարական հանդիպումից հետո կկայանա համատեղ մամուլի ասուլիս` պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ:
Արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման օրակարգում ներառված են Արևելյան գործընկերության հետագա զարգացման ընթացիկ վիճակին և հեռանկարներին առնչվող հրատապ հարցեր, այդ թվում` ԱԳ երրորդ գագաթնաժողովի նախապատրաստումը, որը կընթանա նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում: Ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում կկայանա թեմատիկ հանդիպում Եվրամիության ծրագրի գործընկեր երկրների կրթության նախարարների մասնակցությամբ: