Նոր կառավարությունից ոչ մի դրական բան պետք չէ
ակնկալել. առկա իրավիճակից միակ ելքն արտահերթ ընտրություններն են: Մամուլի
ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ
Արմեն Մարտիրոսյանը:
Նրա ասելով, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հասարակ
ժողովրդի հետ ընդհանուր ոչինչ չունի, այն չի պայքարի երկրի տնտեսությունը քայքայող
համատարած կոռուպցիայի դեմ, չի խթանի փոքր և միջին բիզնեսի զարգացումը, այլ
կպաշտպանի միայն օլիգարխիայի շահերը:
«Ինչպես
և նախորդ տարիներին, իշխանական կարկանդակն այս անգամ էլ բաժին կընկնի միայն իշխանությանը մոտ մարդկանց
նեղ շրջանակին: Իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ խորհրդարանի խոսնակ եղած
ժամանակ իր գործունեությամբ վերջնականապես թաղեց փոքր և միջին բիզնեսը: Սա
հակաբարենորոգչական կառավարություն է», - ասել է Մարտիրոսյանը: