Իսպանիայում Ադրբեջանի դեսպանությունը նոտա է անձնել երկրի ԱԳՆ` աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի ԼՂՀ այցի առնչությամբ Այդ մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ Մոնսերատ Կաբալիեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էր այցելել հունիսի 5-ին: Այցի շրջանակում աշխարհահռչակ երգչուհուն ընդունել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Երևանում Կաբալիեի համերգը կկայանա հունիսի 9-ին` Օպերային բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում: