ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի հետ կապված հայտարարությամբ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ԵԱՀԿ մամուլի ծառայությունում, Կասպրշիկը նշել է, որ ռազմաճակատի երկայնքով միջադեպերը մտահոգության տեղիք են տալիս:
Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ գործող նախագահը և Մինսկի խմբի համանախագահները օգոստոսի 2-ի իրենց հայտարարությունում դիտարկել են այդ հարցը: ՙԻմ մանդատի համաձայն, շարունակելու եմ սերտ գործակցությունը կողմերի հետ, այդ թվում`ամենաբարձր մակարդակով, իրավիճակի կարգավորման գործում աջակցելու նպատակով: Ես և իմ թիմը կշարունակենք մեր դիտարկումները, որոնք կողմերի հետ համագործակցությամբ վերջին անգամ օգոստոսի 1-ին են անցկացվել՚,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:
Ըստ որում, նա նշել է, որ յուրաքանչյուր դիտարկման ժամանակ իր թիմը կողմերից տեղեկություններ ստանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վերաբերյալ: Նա նաև հայտնել է իրավիճակի դիտարկումն անցկացվում որոշակի վայրից: ՙԴիտարկման արդյունքների վերաբերյալ զեկույցներ են ներկայացվում ԵԱՀԿ գործող նախագահին և Մինսկի պմբի անդամներին: Միջադեպերի վերաբերյալ զեկույցներ են ներկայացվում ԵԱՀԿ համապատասխան կառույցներին: Մենք հրապարակորեն չենք մեկնաբանում մոնիտորինգի ընթացքը և դրա արդյունքները: Նմանօրինակ ցանկացած տեղեկատվության աղբյուրը մենք չենք՚,- նշել է նա: