Չնայած
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» ստորագրմանը`
շարունակում են հարցեր ծագել ՄՄ առավելությունների և թերությունների վերաբերյալ:
Դեկտեմբերի 25-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Նրա
ասելով, մինչ օրս անհասկանալի է, թե արդյոք Հայաստանի իշխանությունների որոշումը
ավելի շատ դրական թե բացասական տարրեր է պարունակում: Պարզ չէ նաև հարցի
տեխնիկական կողմը, հնարավոր հաշաբաժինները «ճանապարհային քարտեզն» իրագործելիս,
հատկապես` արտահանմանճներմուծման գործառնությունների համատեքստում. արդյոք Հայաստանը
կշահի նոր մաքսատուրքերի կիրառումից, առավել ևս, որ ռուսական շուկայում
Հայաստանում արտադրված արդյունաբերական ապրանքներ, գործնականում, չկան: Այսպես,
երկու պետությունների միջև առևտրատնետսական համագործակցությունում 136 մլն դոլար
կազմում է ոգելից խմիչքների արդյունաբերության արտադրանքը, 24 մլն դոլար` ալմաստի
կիսաֆաբրիկատներինը, 13 մլն դոլար` թարմ ձուկը, 12 մլն դոլար` թարմ մրգերը և
բանջարեղենը, 9,5 մլն դոլար` խաղողը և այլն: Այսինքն, ըստ էության, խոսքը
վերաբերում է ոչ թե արդյունաբերական, այլ գյուղատնտեսական արտադրանքին: «Այդ ֆոնին
անհասկանալի է, թե Հայաստանն ինչ գլոբալ հարցեր է մտադիր լուծել ՄՄ մակարդակով», -
կարծում է տնտեսագետը: Նախօրեին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի
արդյունքում Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Հայաստանի նախագահները
հայտարարություն են ստորագրել Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության,
Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին
Հայաստանի Հանրապետության միանալու միջոցառումների ծրագրի («ճանապարհային
քարտեզի») մասին: Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի
անդամ-պետությունների և Հայաստանի Հանրապետության միջև ինտեգրացիոն գործընթացների
խորացման նպատակով, ինչպես նաև ընդունելով Մաքսային միության և Միասնական
տնտեսական տարածքի անդամ-պետությունների ու Հայաստանի Հանրապետության փոխշահավետ
տնտեսական համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը, սատարելով
Հայաստանի Հանրապետության մտադրությունը՝ դառնալ Եվրասիական տնտեսական միության
լիիրավ անդամ, փաստաթուղթը ստորագրած չորս երկրների նախագահները հայտարարել են
միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») հաստատման մասին և հանդես են եկել
«ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների իրականացման օգտին՝ եվրասիական
ինտեգրացիոն նախագծին Հայաստանի միանալու նպատակով: