ՎՏԲ-Հայաստան Բանկն
Ամանորի նախաշեմին իր հաճախորդնրի համար հայտարարել է ակցիա: : Ինչպես
ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ակցիայի շրջանակներում 2014թ. դեկտեմբերի 8-ից մինչև
2015թ. փետրվարի 28-ը ներդնելով ՀՀ դրամով «ՎՏԲ-Հեռանկար+» ավանդ` հաճախորդները
կստանան բարձր տոկոսային եկամուտ`14.25% 365 օր ժամկետով ավանդների համար և
14.75%` 730 օր ժամկետով ավանդների համար
Աղբյուրի համաձայն, ավանդի նվազագույն գումարը կազմում է
100 հազ. ՀՀ դրամ, իսկ տոկոսագումարները վճարվում են ժամկետի ավարտին: Ավանդ
ձևակերպելիս հաճախորդները Visa վճարային համակարգի կողմից կստանան նաև նվեր քարտ:
Բացի այդ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են ավելի բարձր
տոկոսադրույքներ եվրոյով ավանդների համար:
Ակցիայի պայմանների ու ավանդների մասին մանրամասն
տեղեկություն կարելի է ստանալ բանկի www.vtb.am
կայքի «Ավանդներ» բաժնում կամ զանգահարելով միասնական տեղեկատվական
ծառայություն`87-87 հեռախոսահամարով: Հաճախորդների հարմարավետության ու ժամանակ
խնայելու նպատակով հնարավոր է ձևակերպել ավանդ նաև Ինտերնետ-բանկինգ համակարգի
միջոցով:
Նշենք, որ ներկայումս Հայաստանի բանկային համակարգում
մեկ տարուց ավելի ժամկետով դրամային ավանդների գծով ՎՏԲ-Հայաստան Բանկի հայտարարած
տոկոսադրույքներն ամենաբարձրն են, իսկ մինչև 365 օր ժամկետով դրամային ավանդների
համար մի փոքր բարձր են Արդշինբանկի և Հայբիզնեսբանկի տոկոսադրույքները (14.5%):
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի
Ֆինանսական Վարկանիշի, 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի
ժամկետային ավանդների պորտֆելը կազմել է 102.4 մլրդ.դրամ, զբաղեցնելով 4-րդ
հորիզոնականը Հայաստանի բանկային համակարգում: Սակայն, ֆիզիկական անձանց
ժամկետային ավանդների գծով բանկը գտնվում է 1-ին տեղում: Բանկի ընդհանուր
պարտավորությունների կառուցվածքում ժամկետային ավանդները կազմում են մոտ 40%:
Հիշեցնենք,
որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել
2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100%
բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ
շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա
դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: