Հայաստանի նախագահի արտասահմանյան ուղևորությունները թանկ են նստում Հայաստանի հարկատուների գրպանին:
Այդ մասին գրում է ՙԺողովուրդ՚ թերթը` վկայակոչելով սեփական աղբյուրները:
Հրապարակման համաձայն, վերջերս ՀՀ նախագահի նստավայրը պայմանագիր է կնքել ՙԷյր Արմենիա՚ ՓԲԸ հետ, որպեսզի վերջիններս սպասարկեն Սերժ Սարգսյանի` Ա319 EK RA-01 ինքնաթիռի չվերթերը: Պայմանագրի արժեքը կազմել է 100 մլն դրամ: ՙԹե ուր է մեկնել Սերժ Սարգսյանը, եւ ինչու է հենց 240 հազար ԱՄՆ դոլար պահանջվել այդ այցի կամ այցերի համար, առայժմ չի հաջողվել պարզել՚, - նշում են հրապարակման հեղինակները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահի ինքնաթիռն սպասարկում էր ՙԱրմավիա՚ ընկերությունը, որը հայտարարել է ապրլի 1-ից բոլոր թռիչքների դադարեցման և սնանկության ընթացակարգ սկսելու մասին: