Այսօր Հայաստանում
ստեղծվել է հետևյալ իրավիճակը, մի կողմից իշխանություններն են, իրենց շահադիտական
դրդապատճառներով, որոնք սեփական հարստության նպատակով գձտում են վերարտադրության,
իսկ մյուս կողմից` ընդդիմությունն է, որը կանգնած է ժողովրդի կողքին: Այս մասին ոչ
իշխանական եռյակի (ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն) կողմից Հրազդանում կազմակերպած
հանրահավաքում հայտարարել է ԲՀԿ պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան
Օսկանյանը:
«Այսօր, երբ ես ամբիոնի մոտ էի, ինձ մոտեցան տասնյակ
քաղաքացիներ ու հարցրին` մտադի՞ր ենք արդյոք գնալ մինչև վերջ, կշարունակե՞նք արդյոք
մինչև հաղթանակ: Պարզ է, որ ժողովուրդը հոգնել է ստեղծված իրավիճակից, իր տխրալի
վիճակից: Բայց մենք ձեզ չենք հիասթափեցնի, մենք երեք քաղաքական ուժեր ենք, որոնք
մի կողմ են դրել իրենց քաղաքական հակասությունները, որպեսզի երկիրը դուրս բերեն
ներկայիս վիճակից: Սա պատմական պահ է, վստահ եմ, որ մեր պայքարի արդյունքներն իր
վրա կզգա Հայաստանի ցանկացած քաղաքացի»,-հայտարարել է Օսկանյանը:
Նշենք, որ հանրահավաքի մասնակիցների առաջին շարքերում
կանգնած էին կանայք, որոնք մշտապես փորձոմ էին ընդհանտել ընդդիմադիր հռետորներին,
վանկարկելով տարբեր իշխանամետ բացականչություններ: Նրանց ձեռքերում կային «Գործող
իշխանությունը չենք փոխի», «Ապրի Սերժ Սարգսյանը» և այլ գրություններով պաստառներ:
Բայց նրանց ձայները խլացվում էին հանրահավաքի մյուս մասնակիցների
բացականչություններով, հատկապես երբ նրանք սկսեցին պատասխանել պատգամավոր Տիգրան
Ուրիխանյանի հարցերին, թե ո՞վ ունի բանկերի հանդեպ պարտավորություններ, ո՞վ է
մեքենաների շահագործման արդյունքում կուտակել պարտքեր, կամ ո՞վ ունի կոմունալ
պարտքեր: Դատելով մասնակիցների միահամուռ պատասխաններից, պարզ էր, որ նրանց ճնշող
մեծամասնությունը կուտակել է հսկայական պարտքեր:
Իսկ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ռուբիկ
Հակոբյանը, բարձրանալով ամբիոն, առաջին հերթին ողջունեց առաջին շարքերում
կանգնածներին, որոնք հանդես էին գալիս իշխանության օգտին, հայտարարելով, որ դա
լիովին ընդունելի է, և ընդդիմությունը միշտ էլ հանդես է եկել, ու հանդես կգա,
խոսքի ազատության օգտին: Այնուհետև նա բազմաթիվ հաճոյախոսություններ ուղղեց
«իշխանամետ» կանանց հասցեին, բայց նրանց, ովքեր վերջիններիս «ուղարկել» են
հանրահավաքին, նա անվանեց տականքներ և պառազիտներ: «Ընդդիմության դեմ պայքարելու
համար իշխանություններին չի հերիքում տղամարդությունը, դրա համար էլ ուղարկում են
կանանց»,-նշել է ընդդիմադիրը, ընդգծելով, որ հոկտեմբերի 10-ին Հայաաստանում
ժողովրդի օգնությամբ կսկսվեն կառուցվածքային բարեփոխումները:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ել իր հերթին
է հավաստել, որ իշխանությունները սարսափի մեջ են, որ երեկ Աբովյանում կայացած
բազմամարդ հանրահավաքից հետո նրանք ընկել են խուճապի մեջ: «Ես ձեզ շնորհավորում
եմ, սա իշխանությունների վերջն է»,-եզրափակել է Զուրաբյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 10-ին Երևանում տեղի կունենա
եռյակի ամփոփիչ հանրահավաքը, բայց դեռ պարք չէ, թե կմասնակցե՞ն արդյոք
առաջնորդները` գործարար Գագիկ Ծառուկյանը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և
նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: