Եվրասիական տնտեսական միությունը և Եվրամիությունը կարող են հավասարամեծ
գործընկերներ
դառնալ:
Ինչպես
հաղորդում
է
ԱրմԻնֆո-ի թղթակիցը
Մինսկից,
այդ
մասին
հոկտեմբերի
21-ին
հայտարարել
է
Բելառուսի
նախագահ
Ալեքսանդր
Լուկաշենկոն
ԱՊՀ
երկրների
ԶԼՄ-ների ղեկավարների
հետ
հանդիպման
ժամանակ:
Նրա
խոսքով,
Բելառուսը,
Ռուսաստանը
և
Ղազախստանն
ստեղծել
են
Մաքսային
միություն
և
մոտեցել
Եվրասիական
տնտեսական
միության
ստեղծմանը:
ՙՀաշվի
առնելով
այդ նախագծին մասնակցելու մի շարք այլ երկրների ձգտումները` մոտ ժամանակներս Եվրասիական տնտեսական միությունը և Եվրամիությունը գրեթե հավասարամեծ
գործընկերներ
կդառնան
աշխարհաքաղաքականության
շախմատի
տախտակի
վրա:
Վերջիններիս
շահերը
հարկավոր
կլինի
հավասարակշռել:
Սա
կենդանի
օրինակ
է
այն
բանի,
որ
ինտեգրացիաների
ինտեգրումը
միանգամայն
իրական
է՚,-
հայտարարել
է
նա:
Բելառուսի
նախագահը
վստահ
է,
որ
Եվրոպայի
հետ երկխոսությունն ավելի արդյունավետ
կլինի,
եթե
տարվեն
միասնական,
այլ
ոչ
թե
ԱՊՀ
անդամ
առանձին
երկրների
անջատ
բանակցություններ:
ՙՉէ
որ,
միասին
մենք
ուժ
ենք,
որի
հետ
հաշվի
կնստեն՚,-
հայտարարել
է
նա:
Պետության ղեկավարը գտնում է, որ ինտեգրացիոն գործընթացներում պետք չէ անընդհատ
հայացք
գցել
Եվրամիությանը:
ՙՊետք
է
սովորել
ավելի
շատ
գնահատել
այն,
ինչ
արդեն
վաղուց
ունենք:
Չէ
որ
Եվրոպան
դեռ
նոր
է
գնում
դեպի
միավորում,
և
շատ
բան
ունի
անելու
այդ
ճանապարհին:
Իսկ
մեր
երկրները
համատեղ
կյանքի
պատմական
հսկայական
փորձ
ունեն՚,-
նշել
է
նա:
Լուկաշենկոն
վստահ
է
նաև
ԱՊՀ-ն պահպանելու
և
զարգացնելու
անհրաժեշտության
մեջ`որպես
երկխոսության
և
համատեղ
որոշումների
մշակման
միասնական
հարթակ: