Այսօր 13:30-ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ
խորհրդարանի նոր խոսնակ կընտրի: Խորրդարանականներն ստիպված են լինելու ընտրություն
կատարել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի և ինքնառաջադրված նախկին
վարչապետ Հրանտ Բագրատյանի միջև:
Նշենք, որ նախօրեին
խորհրդարանական բոլոր ուժերը, ՀՀԿ-ից
բացի, հրաժարվեցին մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքին, ինչի արդյունքում
ՀՀԿ չկարողացավ քվեարկություն կազմակերպել: Սակայն հանրապետականները ելքը գտան և
ուղղում կատարեցին հաշվիչ հանձնաժողովի ձևավորման մասին օրենքում` ապահովելով
անհրաժեշտ քվորում:
Ավելացնենք,
որ «Ժառանգությունը», ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն արդեն հայտարարել են, որ չեն մասնակցի
քվեարկությանը: Իսկ ահա իրեն «այլընտրանքային» հռչակած ԲՀԿ-ն կրկին իրեն պահել է
ինչպես «ոչ ձուկ, ոչ միս» և որոշել է չբոյկոտել ընտրությունը և չմասնակցլե դրան,
այլ իր պատգամավորներին իրենց դիրքորոշումն ինքնուրույն արտահայտելու
հնարավորություն ընձեռել: Սպասվում է, որ հենց
«ոչ իշխանական» ԲՀԿ պատգամավորները կառավարող ՀՀԿ հետ միասին կապահովեն
Սահակյանի հաղթանակն ընտրությունում: