Օգոստոսի
5-ին Բաքվում ձերբակալվել է հայտնի կոնֆլիկտաբան, Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի աշխատակից Արիֆ Յունուսը, ով տեսակցության էր գնացել քննչական մեկուսարանում կալանքի տակ պահվող իր տիկնոջը` Լեյլա Յունուսին:
Ինչպես հաղորդում է
«Թուրանը», վկայակոչելով փաստաբան Խալիդ Բագիրովին, Յունուսին, նախ, տարել են ոստիկանության Յասամալի շրջանի 27-րդ
բաժանմունք, ինչից հետո նրան տեղափոխել են Գլխավոր դատախազության ծանր
հանցագործությունների քննչական վարչություն:
Մինչդեռ զգալիորեն վատացել
է նրա տիկնոջ` Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի առողջական վիճակը: Օգոստոսի 4-ին
նրան այցելած փաստաբան Ջավադ Ջավադովը հաղորդել է, որ սուր շաքարախտի հետևանքով
նրա տեսողությունն զգալիորեն վատացել է և նա բժշկի վերահսկողության կարիք ունի,
ինչից մեկուսարանում զրկված է, հվանդության հետևանքով թմրում են նրա ձեռքերի
մատները: Ջավադովը նաև հաղորդել է, որ շաբաթվա վերջին սպասվում է Յունուսի կալանքի
վերաբերյալ գանգատի քննությունը:
Լեյլա
Յունուսը ձերբակալվել է հուլիսի 30-ին` պետական դավաճանության և մի շարք այլ
հանցագործությունների համար մեղադրանքով: Մեղադրանք է առաջադրվել նաև նրա
ամուսնուն: