Ադրբեջանը կմասնակցի Երևանում ՍՏՀԿ Խորհրդի նիստին` ԱԳՆ բաժնի ղեկավարի մակարդակով:
Ինչպես ԱՊԱ-ին հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլման Աբուլլաևը, նիստին Ադրբեջանը կներկայացնի ԱԳՆ տնտեսական համագործակցության բաժնի ղեկավար Շովգի Մեհթիզադեն:
Նիստի ընթացքում մասնակիցները կքննարկեն համագործակցության զարգացման հեռանկարները Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության շրջանակներում: