Միջազգային հանրությունը, այդ թվում` համապատասխան մանդատ ունեցող
միջազգային կազմակերպությունները, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խումբը, պետք է
անաչառ և համարժեք արձագանքեն Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հայտարարություններին
և ագրեսիվ քաղաքականությանը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին
հայտարարել է ԲՀԿ մամուլի քարտուղար, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը,
անդրադառնակով Ալիևի վերջին հայտարարությանն այն մասին, թե «Բաքուն կվերադարձնի իր
պատմական տարածքները, այդ թվում` Երևանն ու Սյունիքը, և կվերացնի Լեռնային
Ղարաբաղի բոլոր ռազմական օբյեկտները»:
Նրա
ասելով, Ադրբեջանի նման վերջնագրային տոնը պայմանավորված է նախագահների` Սոչիում կայանալիք հանդիպմամբ, ինչպես նաև ՄԱԿ
գլխավոր ասամբլեայի նիստով: «Այդ շանտաժն ուղղված է ոչ միայն հայկական կողմին,
այլև` միջազգային հանրությանն` ընդհանուր առմամբ,
և, մասնավորապես, Մինսկի միջնորդներին», - հավաստիացրել է պատգամավորը: Ընդ
որում Ուրիխանյանը հույս է հայտնել, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի
ղեկավարների օգոստոսի 8-9-ը Սոչիում կայանալիք հանդիպումը դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան
հակամարտության գոտում առկա իրավիճակի վրա: