Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԻ տնօրեն Գեորգի Օկոևը մեկնաբանել է Աշտարակի բնակիչ Կարապես Կարապետյանի մեղադրանքը, ով կասկած է հայտնել իր կնոջ երիկամը հեռացնելու անհրաժեշտության առնչությամբ:
Ինչպես նշվում է Առողջապահության նախարարությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված Օկոևի մեկնաբանությունում, Նունե Մաղաքյանի վիրահատությունը կատարվել է պետպատվերի սահմաններում, որի համար կա համապատասխան հիմնավորում` հաստատված դատական քննության ընթացքում: Վիրահատության ծավալի ընդարձակման և հանդիպող բարդությունների մասին Ն.Մաղաքյանը տեղեկացված է եղել (կա համապատասխան անդորրագիր), և այն, որ կատարված վիրահատության ընացքում բարդությունները իրոք բարդություններ են, այլ ոչ թե բժշկական սխալ, հաստատված է ՀՀ տարածքում անցկացված բազմաթիվ դատա-բժշկական քննությունների արդյունքներով: Ն.Մաղաքյանի և նրա ամուսնու կողմից նյութերը ուղարկվել է անկախ դատա-բժշկական քննության` Գերմանիա, և այնտեղից ստացվել է եզրակացություն, որ վիրահատության ծավալը ընտրված է ճիշտ և եղած դեպքը միանշանակ համարվում է տվյալ միջամտությանը բնորոշ բարդություն, այլ որ թե բժշկական սխալ: Գ.Օկոևի հավաստմամբ, տվյալ եզրակացությունը կա Ն.Մաղաքյանի մոտ, ինչպես նաև դատական գործերում: Վերականգնողական վիրահատության ընթացքում Ն.Մաղաքյանը և նրա ամուսինը հրաժարվել են երիկամի պահպանման հետագա միջամտություններից և պնդել են երիկամի հեռացմանը: Կան համապատասխան գրառումներ բժշկական փաստաթղթերում: Տվյալ գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որը կայացրել է վճիռ Նունե Ռազմիկի Մաղաքյանի հայցը մերժել անհիմն լինելու հիմքով (նայիր համապատասխան կայքը):