Ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը «ոսկի» է նվաճել Սանկտ պետերբուրգում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնության 82 կգ քաշային կարգում, հաղորդել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի
մամուլի ծառայությունը:
Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող Աշոտ Դանիելյանը եզրափակիչում հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Ռյաբովին: Սա հայ մարզիկի երկրորդ ոսկե մեդալն է աշխարհի առաջնությունում. Առաջինը
նա ստացել էր Տաշքենդում:
Նոյեմբերի 22-24-ը Սանկտ
Պետերբուրգում սամբոյի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալների էին արժանացել Երջանիկ Կարապետյանը՝ 48 կգ, Սոսե Բալասանյանը` 52 կգ, Տիգրան Կիրակոսյանը՝ 52 կգ և Մավրիկ Նասիբյանը՝ 74 կգ: Բացի այդ, սամբոյի զարգացման գործում ներդրած ավանդի համար` մարզաձևի հիմնադրման 75 ամյակի կապակցությամբ հոբելյանական մեդալով է պարգևատրվել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: