Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ծավալը հասել է 4 մլրդ դոլարի և աճի միտում ունի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամլո ասուլիսում:
Նշենք, որ սպառազինությունների վերջին խմբաքանակի շրջանակում Մոսկվան Բաքու է առաքել 94 Տ-90Ս տան, մոտ 100 զրահամեքենա, 18 ՙՄստա-Էս՚ հրետանային ինքնագնաց կայանք, 18 ՙՍմերչ՚ ԲՄ-30 համազարկային հրթիռային համակարգ, 18 ՙՎենա՚ ինքնագնաց հրետանային կայանք և 6 ՙՍոլնցեպյոկ՚ ծանր հրանետային համակարգ:Պայմանագրերով նախատեսված համակարգերի, ինչպես նաև ռազմամթերքի ընդհանուր արժեքը կարող է կազմել առնվազն 700 մլն դոլար, հնարավոր է, 1 մլրդ դոլար: Միայն 2010-2011 թթ. Ռուսաստանն Ադրբեջան է առաքել շուրջ 3 մլրդ դոլար ընդհանուր գումարի սպառազինություն:
ՙՎստահ եմ, որ ապագայում այդ համագործակցությունն ակտիվորեն կշարունակվի: Ադրբեջանը ռուսական զենքի առաջատար գնորդների շարքում է, որը համարվում է աշխարհում լավագույններից մեկը՚,- հայտարարել է Ալիևը: