ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին օգոստոսի 5-ին հայտարարել է Ջեյմս Ուորլիքին ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ նշանակելու մասին, որն զբաղվում է ԼՂ խնդրի կարգավորմամբ: Այս մասին է հաղորդում Ամերիկայի Ձայնը Վաշինգտոնից, հղում կատարելով նախօրեին ԱՄՆ պետքարտուղարի գրասենյակի կողմից տարածած մամուլի հաղրդագրությանը: ՙՆա բարձրակարգ դիվանագետ է, և ես վստահ եմ, որ նա զգալի աշխատանք։ կկատարի այդ կարևոր պաշտոնում: ԱՄՆ-ը նախկինի պես կողմ է օգնել երկու կողմերին՝ հասնելու ԼՂ հակամարտության երկարատեւ և խաղաղ կարգավորման՚,-ասված է Քերրիի հայտարարության մեջ:
Ուորլիքը իր պարտականությունների կատարմանը կանցնի սեպտեմբերից: Նախկինում նա եղել է Աֆղանստանի և Պակիստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը և ԱՄՆ-ի ու Աֆղանստանի միջեւ անվտանգությանն երկկողմ համաձայնագրի շուրջ գլխավոր բանակցողը: Մինչ այդ (2009-2012թթ) նա զբաղեցրել է Բուլղարիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը եւ աշխատել պետքարտուղարությունում պատասխանատու պաշտոններում: ՙՆա առաջնակարգ դիվանագետ է, և վստահ եմ, որ նա իրեն գերազանց կդրսևորի, զբաղեցնելով այդ պաշտոնը՚,-նշվել է Ջոն Քերրին: Բացի այդ, փաստաթղթում ասվում է, որ Միացյալ Նահանգները մնում են հաստատակամորեն հավատարիմ կողմերին և համոզված է, որ կողմերը կհասնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու խաղաղ կարգավորման: ՙՄենք Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին, ինչպես նաև ԵԱՀԿ-ին հաղորդել ենք դեսպան Ուորլիքի նոր նշանակման մասին, ով իր պարտականություններին ձեռնամուխ կլինի սեպտեմբերին՚,-նմշված է հայտարարության մեջ:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղվում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով: Ջեյմս Ուորլիքն իր պաշտոնը կստանձնի սեպտեմբերից: Մինսկ իխմբում են նաև Ռուսաստանի ներկայացուցիչ Իգոր Պոպովը և Ֆրանսիան ներկայացնող` Ժակ Ֆորը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նա կփոխարինի Ռոբերտ Բրադկեին: Մինչ այդ ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Յան Քելին: