Լարվածության սրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության
գոտում սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը և մեծացնում անկայունությունը: Այդ
մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Շվեվդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը:
Վերջին
շրջանում
լարվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սրվել է: Ադրբեջանական
դիվերսիոն խմբերը մի քանի անգամ հյակական տարածք ներթափանցման փորձեր են
ձեռնարկել, որոնց արդյունքում ադրբեջանական կողմն, ըստ պաշտոնական տվյալների, 27
մարդ է կորցրել: Կորուստներ կան նաև հայկական կողմում. Զոհվել է 6 զինծառայող: ԱՄՆ Պետդեպարտամենտը, Ռուսաստանի
ԱԳՆ, Ֆրանսիայի ԱԳՆ, ԵԱՀԿ գործող նախագահը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները,
Եվրամիությունը, ՄԱԿ գլխավոր քարտուղարն իրավիճակի սրման առնչությամբ կողմերին կոչ
են արել հարգել հրադադարի ռեժիմի շուրջ
համաձայնագիրը և քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ: