Հինգշաբթի, 11 Դեկտեմբերի 2014

Երնջակյանը Արթուր

Հայաստանի մանրածախ շուկայում գների արհեստական աճ չի դիտվում, կարծում է հանրապետության հակամենաշնորհային մարմինը

Հայաստանի մանրածախ շուկայում գների արհեստական աճ չի դիտվում, կարծում է հանրապետության հակամենաշնորհային մարմինը

Նոյեմբերի սկզբից մինչև դեկտեմբերի 10-ը գների աճը
Հայաստանում, միջին հաշվով, համապատասխանում է արժույթի փոխարժեքի տատանումներին,
ինչը վկայում է խոշոր մատակարարների կողմից շուկայում գերիշխող դիրքի չարաշահման
բացակայության մասին: Այդ մասին դեկտեմբերի 11-ին կառավարության նիստում
հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ
Շաբոյանը` վարչապետին ներկայացնելով իրավիճակը:


 



Ա.Շաբոյանի
ասելով, հանձնաժողովի հետազոտության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն, ըստ
նախնական տվյալների, նոյեմբերի սկզբից, դրամի կտրուկ արժեզրկման պահից ի վեր
պարենամթերքի գերի աճը տատանվում է 2-13%-ի սահմաններում, մինչդեռ հայկական դրամն
արժեզրկվել է 13%-ով` 1 դոլարի դիմաց 411 դրամից մինչև 463 դրամ, ասել է Շաբոյանը:
Ընդհանուր առմամբ, հաղորդել է նա, հետազոտվել են 16-17 անվանման պարանքների, այդ
թվում` շաքարավազի, յուղի, թռչնամսի, հավկիթի, ալյուրի, սուրճի գները, որոնք
մատակարարում են խոշոր ընկերությունները: «Մեր խնդիրն է թույլ չտալ գների
չհիմնավորված աճ», - ասել է Շաբոյանը: Միջինից բարձր է եղել հնդկաձավարի գնի աճը,
որը Հայաստանը գնում է, հիմնականում, Ռուսաստանից: Հանձնաժողովի նախագահն այդ
հանգամանքը բացատրել է այն բանով, որ Ռուսաստանում հնդկաձավարի վատ բերք է եղել,
ինչն էլ հանգեցրել է գների լրացուցիչ աճի: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն