2013թ. արագ դրամական փոխանցումների համակարգի շուկայում ցուցաբերած ակտիվության արյունքներով MoneyGram ընկերությունը պարգևատրեց ՎՏԲ-Հայաստան Բանկին ՙԷական աճի համար՚ (ՙFor significant growth՚) դիպլոմով:
Բանկը համագործակցում է MoneyGram դրամական փոխանցումների համակարգի հետ` սկսած 2009թ.: Եվ 2013թ. նոյեմբերի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը ապահովել է մոտ 10% աճ, 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ:
Բանկի հաճախորդները կարող են կատարել ԱՄՆ դոլարով դրամական փոխանցումներ MoneyGram համակարգով աշխարհի 200 երկրներ ցածր սակագներով` սկսած 1.3%, և ստանալ դրամական փոխանցումներ Եվրոյով ու ԱՄՆ դոլարով: Նրանք կարող են նաև փոխարկել ստացած դրամական միջոցները արտոնյալ պայմաններով ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղում:
ՙԱյս դիպլոմը ՎՏԲ-Հայաստան Բանկի կատարած աշխատանքի որակի հաստատումն է և մեր համագործակցության նշանակալիության խորհրդանիշը: 2013թ. ընթացքում Բանկը ցուցաբերել է շարունակական աճ MoneyGram համակարգով կատարված փոխանցումների քանակով: Մենք գոհ ենք մեր համագործակցությունից և վստահ ենք, որ այն արդյունավետ կլինի նաև ապագայում՚,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:
ՙՄենք բարձր ենք գնահատում մեր գործընկերային հարաբերությունները և շնորհակալություն ենք հայտնում ՎՏԲ-Հայաստան Բանկին MoneyGram-ի ծառայությունների մատուցման բարձր որակի համար: Դա մասնաճյուղային լայն ցանցի հետ համատեղ թույլ է տվել բանկին շարունակել վստահ աճը և ավելացնել 2013թ. MoneyGram-ի հաճախորդների թիվը՚,- ասել է Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում, Արևելյան Եվրոպայում ու Իսրայելում MoneyGram-ի տարածաշրջանային տնօրեն Եվգենի Բուտյուգինը:
ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաև դրամական փոխանցումների այլ համակարգեր` «Aversե, «Unistreamե, «Fast Mailե («Быстрая почтаե), «InterExpressե, «Intel Еxpressե «Anelikե, «Ria Money Transferե, ինչն իր հերթին ապահովում է Բանկին բարձր մրցունակություն բանկային ծառայությունների շուկայում:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: