«Անա Վեթեն»
կուսակցությունը հրաժարվել է մասնակցել Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական
գործիչների ֆորումին, որն ապրիլի 26-27-իյ նկանցկացնի Նիդերլանդների
բազմակուսակցական դեմոկրատիայի ինստիտուտը (NIMD):
Ինչպես կուսակցության մամուլի ծառայությունից հայտնել են
ԱՊԱ գործակալությանը, նման միջոցառում անց էր կացվել նաև 2013 թվականի հունիսի
39-30-ին: Բայց այժմ կուսակցությունը գտնում է, որ հայկական և ադրբեջանական
երիկտասարդության սերտացումն անհնար է, «քանի դեռ ադրբեջանական հողերը չեն
ազատագրվել»:
Նշենք,
որ նման որոշումը հատկանշական է նաև ադրբեջանցի հայտնի լրագրող, «Զերկալո» թերթի
խմբագիր Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալության համատեքստում, ով մեղադրվում է
Հայաստանի օգտին լրտեսության մեջ: