Այսօր Orange-ը հայտարարեց, որ իր նոր՝ 041 կոդով սկսվող հեռախոսահամարները Orange-ի խանութներից հնարավոր կլինի ձեռք բերել օգոստոսի 20-ից: Սա Հայաստանի բոլոր օպերատորների բաժանորդներին նոր հնարավորություն կտա՝ միանալու Orange-ին և օգտվելու հատուկ առաջարկներից և բարձր որակի ծառայությունից` ի հավելումն այս տարվա սկզբից արդեն իսկ առկա այն հնարավորության, որի շնորհիվ նրանք կարող են միանալ Orange-ին՝ առանց փոխելու իրենց ներկա հեռախոսահամարը:
Ավելին, Orange-ը որոշել է 041 կոդով սկսվող լավագույն 11 հեռախոսահամարները վաճառել բարեգործական աճուրդի միջոցով, որը տեղի կունենա սեպտեմբերի կեսին, անհատական հրավերների հիման վրա: Յուրաքանչյուր հեռախոսահամարի մեկնարկային գինը կլինի 500,000 դրամ: Orange-ը կկրկնապատկի ամենաբարձր դրույքը, և աճուրդի ողջ հասույթը կնվիրաբերվի «Պահենք երեխաներին ընտանիքումե բարեգործական նախագծին:
Նախագիծը, որը մեկնարկել է 2012թ-ին Վորլդ Վիժն Հայաստանի հետ համագործակցությամբ, նպատակ ունի աշխատելու գործիքներ և հնարավորություն ստեղծել ծնողների համար, որպեսզի վերջիններս կարողանան հոգ տանել իրենց ընտանիքի մասին` առանց բարեգործությունից շարունակական կախվածության: Այս ծրագրի շնորհիվ արդեն 32 երեխա տուն է վերադարձել մանկատներից ու գիշերօթիկ դպրոցներից, ովքեր այստեղ էին հայտնվել ծնողների ծայրահեղ ծանր սոցիալական ու ֆինանսական պայմանների պատճառով:
ՙԼավագույն ադամանդե համարների վաճառքից հավաքված գումարը կնվիրաբերվի Orange Հիմնադրամին՝ Հայաստանում ապրող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին աջակցելու նպատակով: Մենք հուսով ենք, որ աճուրդի մասնակիցները կգնահատեն հրաշալի հեռախոսահամար ու ծառայություն ձեռք բերելու և միաժամանակ այդ գումարը բարեգործական նպատակների տրամադրելու հնարավորությունը, և շատ առատաձեռն կլինեն՚,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: