Շաբաթ, 27 Դեկտեմբերի 2014

Կարինե Մելիկյան

Հունվարի 1-ին Beeline-ի ցանցում բոլոր միջքաղաքային զանգերը կլինեն անվճար

Beeline-ը հայտարարում է հատուկ ամանորյա ակցիայի անցկացման մասին ֆիքսված կապի բաժանորդների համար: 2015 թ. հունվարի 1-ին բոլոր միջքաղաքային զանգերը Beeline-ի ֆիքսված ցանցից դեպի ՀՀ և ԼՂՀ ֆիքսված ցանցեր կարժենան 0 դրամ:  

ՙՏարեվերջին Beeline-ը ներկայացրեց մի շարք անակնկալներ հաճախորդների համար: Ֆիքսված կապի բաժանորդներին մեր հերթական նվերը նրանց հնարավորություն կընձեռի հունվարի 1-ին շնորհավորել իրենց մտերիմներին ու հարազատներին Հայաստանում և Արցախում միանգամայն անվճար: Սրտանց շնորհավորում եմ Beeline բաժանորդներին գալիք տոների կապակցությամբ և մաղթում, որ 2015 թվականը նրանց պարգևի ավելի շատ հաճելի անակնկալներ, նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ՚, - նշել է Հայաստանում Beeline-ի լխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Նշենք, որ Հայաստանում ֆիքսված հեռախոսակապի թվայնացման ցուցանիշը գերազանցում է 87%-ը, իսկ լարային ենթակառուցվածքի ընդհանուր երկարությունն ավելի քան 8500 կմ է:

2014 թ. ընթացքում թվայնացվել է Հայաստանի 16 բնակավայրերի հեռախոսային ցանց. մոնտաժվել է ավելի քան 3500 հեռախոսագիծ և լայնաշերտ ինտերնետի ծառայությունների ավելի քան 1000 նոր պորտ: Ընկերության ձեռքբերումներից է նաև ֆիքսված հեռախոսակապի ծառայության սակագների նշանակալի նվազեցումը:  Սկսած 2014 թ. սեպտեմբերի 1-ից Beeline ֆիքված ցանցից միջքաղաքային և դեպի ԼՂՀ ֆիքսված ցանց ելքային զանգերն արժեն 5 դրամ/րոպե:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն