Հայաստանը ձեռք է բերել համազարկային կրակի չինական արտադրության AR1A հրթիռային համալիրներ: Այդ մասին հաղորդում է ՙԱզատություն՚ ռադիոկայանը` վկայակոչելով սեփական աղբյուրները:
AR1A հեռահարությունը հասնում է մինչև 130 կիլոմետրի: ՙԱզատության՚ աղբյուրները, սակայն, չեն նշում համալիրների որոշակի թիվը, ավելացնելով, որ խոսքը վերաբերում է չինական արտադրության համալիրներին, որոնք համարվում են ռուսական նմանատիպ ՙՍմերչ՚ համալիրների արդիականացված տարբերակը, ավելի հեռահար են, քան ՙՍմերչ՚ համալիրները, որոնց հեռահարությունը կազմում է 90 կմ:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ըստ էության, ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է AR1A նոր համալիրների ձեռքբերման մասին տեղեկությունը, նշելով միայն, որ ՀՀ ԶՈՒ մշտապես համալրվում են նորագույն զինատեսակներով և բարձրացնում են մարտունակությունը: