Վերջերս Հայաստանի նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպմանը Բյուրականի ասղադիտարանի ղեկավարությունը բարձրացրել է գիտական հաստատությունում ինֆրակարմիր աստղադիտակի տեղակայման հարցը: Այդ մասին մարտի 26-ին մամուլի ասուլիսում հաղորդել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:
Պատասխանելով ԱրմԻնֆոյի թղթակցի հարցերին` նա նշել է, որ իրենք պատրաստվում են միջկառավարական համաձայնագրի շրջանակում Ռուսաստանին առաջարկել նման ծրագրի համատեղ իրագործում: Գիտնականը պարզաբանել է, որ խորհրդային ժամանակներում կար, մասնավորապես, Միջին Ասիայում ինֆրակարմիր աստղադիտակ տեղակայելու հնարավորություն, սակայն այժմ Ռուսաստանը նման հնարավորություն չունի` քաղաքական նկատառումներով, և նման աստղադիտակների տեղակայման համար հարմար վայր է մնում Հայաստանը` հաշվի առնելով աստղագիտության ոլորտի հանրության և ավանդույթների առկայությունը: Նրա համոզմամբ, ԻԿ դիտակի տեղակայումը Հայաստանում թույլ կտա զարգացնել ռուս-հայկական համագործակցությունը ալիքների մեծ սպեկտրով Արեգակի ուսումնասիրմանն ոլորտում, հայտնագործել տիեզերական օբյեկտներ դրանց գոյացման փուլում: