Beeline-ը հայտարարում է «My Beeline Armenia» շարժական հավելվածի վեբ տարբերակի գործարկման մասին, որը բաժանորդներին հնարավորություն է տալիս օգտվել հավելվածից նաև համակարգչով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ընկերության
մամուլի ծառայությունից, «My Beeline Armenia» հավելվածը հասանելի է www.app.beeline.am հղումով: Հավելվածի միջոցով բաժանորդը կարող է միացնել կամ անջատել կապի ծառայությունները, ստանալ սակագնային պլանի և միացված ծառայությունների վերաբերյալ անձնական տեղեկատվություն, ինչպես նաև ամենավերջին նորությունները Beeline-ից։ Հավելվածում հասանելի է նաև անձնական գրասենյակը, որտեղ բաժանորդը կարող է տեղեկատվություն ստանալ հաշվեկշռին հասանելի ակտիվ ծառայությունների մասին:
Հավելվածի վեբ տարբերակը ներկայացված է երեք լեզվով` հայերեն, ռուսերեն և անգլերեն։
«Մեր
բաժանորդները կարճ ժամանակահատվածում սիրեցին և գնահատեցին «My
Beeline Armenia» հավելվածի պարզությունը և
հարմարավետությունը: Արդյունքում այն այսօր Հայաստանում ամենաշատը ներբեռնվող
հավելվածներից մեկն է: Հաշվի առնելով հավելվածի աճող պահանջարկը` մենք գործարկում
ենք նրա վեբ տարբերակը, որն իր արագ և ժամանակակից համակարգի միջոցով Beeline-ի ծառայություններն ավելի պարզ և հարմար կդարձնի մեր հաճախորդների համար», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«My Beeline Armenia» հավելվածը Հայաստանում ամենատարածված հավելվածներից մեկն է: Հավելվածի ներբեռնումների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 10530: Հավելվածը հնարավոր է տեղադրել iOs, Android, Windows և Symbian օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների, պլանշետների և այլ սարքավորումների վրա: Հավելվածն անվճար ներբեռնման համար հասանելի է Play Store, App Store и Marketplace օնլայն խանութներում: