Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ մի քանի օր շարունակ նստացույց անցկացնող երիտասարդ ակտիվիստները մայրաքաղաքի իշխանություններից պահանջում են դադարեցնել շենքի շրջակա տարածքի ջրումը, քանի որ նման գործողությունները խոչընդոտում են բողոքի ակցիայի անցկացմանը`խախտելով իրենց սամանադրական իրավունքը: Նրանք պահանջում են նաև գիշերները չանջատել քաղաքապետարանի դիմացի լույսերը:
Ակցիայի մասնակիցները դիմել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին`նշելով, որ եթե քաղաքապետ Տարոն Մարգարյանը չդադարեցնի ջրելու պրակտիկան, և եթե ոստիկանապետն ակցիաների անցկացման համար նորմալ պայմաններ չապահովի ակտիվիստների համար, վերջիններս կփակեն ճանապարհային երթևեկությունը, և ողջ պատասխանատավությունը, ակտիվիստների խոսքով, կընկնի Մարգարյանի և Գասպարյանի վրա: Ակտտիվիստները մտադիր են շարունակել նստացույցն այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվել իրենց պահանջները, այն է`մայրաքաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ որոշման հեղինակներին պատասխանատվության ենթարկելը: