Հայաստանի
պատվիրակությունը մասնակցում է Ստամբուլում ընթացող ԱՄՆ Ատլանտյան խորհրդի (Atlantic Council)
էներգետիկ-տնտեսական 5-րդ տարեկան գագաթաժողովին, որը բացվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի խոսքով։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին
<<Սիվիլիթաս>> հիմնադրամի մամուլի ծառայությունից, գագաթաժողովին Հայաստանից մասնակցում են Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանը, «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը, Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը և Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։
Հաղորդվում է նաև, որ նոյեմբերի 22-ին գագաթաժողովի «Էներգետիկ, տնտեսական և քաղաքական մարտահրավերներ ու ռազմավարություններ» նիստում ելույթ կունենա ԱԺ պատգամավոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։