Ապրիլի 19-ին
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի կունենա ֆրանկոֆոն երգի հայազգի
հեղինակ-կատարողներ Եվա Բերբերյանի, Րաֆֆի Բարսամյանի և Ալեքսիս HK-ի (իսկական
անունը` Ալեքսիս Ջոշկունյան) մամլո ասուսիլը, ովքեր նույն օրը` ժամը 20.30-ին,
MEZZO ակումբում հանդես կգան համերգովª
ֆրանկոֆոնիայի միամսյակի կապակցությամբ կազմակերպված ՙՖրանկոֆոն երգի նոր
տաղանդները սփյուռքում՚ փառատոնի շրջանակներում :
Ինչպես տեղեկացնում
է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամլո ծառայությունը, Եվա Բերբերյանը
ֆրանսահայ հեռուստահաղորդավարուհի է, մանեքենուհի, դերասանուհի, ոճաբան, դիջեյ և
հեղինակ-կատարող: Նրա երգերում առկա է խոսակցական, հանդուգն և դասական մեղեդիներով
շեշտավորված լեզու: Եվան ավարտում է իր առաջին ալբոմի թողարկումը, որը շուտով
կհայտնվի վաճառքում և վերնագրված է` «Օգնիր ինքդ քեզ և երկինքը քեզ կօգնիե: Րաֆֆի Բարսամյանը ֆրանկոֆոն երգի բելգիացի
հեղինակ կատարող է: Միախառնելով փոփ, ռոք և ֆոլկ երաժշտական ժանրերը` նա մեծ
պոռթկումով շոշափում է երբեմն անձնական, երբեմն էլ ավելի համամարդկային թեմաներ:
2008թ Րաֆֆին ստեղծում է իր առաջին ռոք խումբը` ՙLes bipՌdes՚ (ՙԵրկոտանիները՚),
որի կազմում մեկ ալբոմ է թողարկում 2010թ: Այնուհետև նա որոշում է հեռանալ խմբից`
սոլո գործունեություն ծավալելու համար: Ալեքսիս HK-ն ֆրանսիական շանսոնի արդեն
կայացած հեղինակ-կատարող է և իր ակտիվում ունի 5 ալբոմ և բազմաթիվ
շրջագայություններ: